Երբեմն թվում է, թե բազային զգեստապահարանի հետ աշխատանքը հոգնեցնող է․ նույն ջինսերը, վերնաշապիկներն ու բաճկոնները սկսում են ձանձրացնել, իսկ դրանք նոր կերպով համադրելու փորձերը չեն տալիս ցանկալի արդյունք։ Բայց հենց այդ «սովորականության» մեջ է թաքնված ամենակարևորը․ արդյունքը կախված է ճիշտ համամասնություններից, հյուսվածքների համադրությունից, փոքր շեշտադրումներից և անհատական ոճից։ Դիտարկում ենք չորս կերպար, որտեղ բազային զգեստապահարանը այլևս ձանձրալի ֆոն չէ, այլ վերածվում է մտածված ու ոճային կերպարի։
Միլիտար ոճը որպես նոր նրբագեղություն

Մերի Երեմյանի կերպարում սևը ծանր չի թվում․ այն լավ մտածված է ու հավասարակշռված։ Ուսագծերով ընդգծված բաճկոնը և դեկորատիվ եզրազարդը հիշեցնում են միլիտարի ոճը, որը նորից վերադարձել է նորաձևություն, բայց արդեն ավելի պարզ ու զուսպ տարբերակով՝ առանց ավելորդ ցուցադրականության։ Ջինսերը մեղմացնում են ընդհանուր տեսքը, հանում են ավելորդ ձևականությունները և այն դարձնում հարմար առօրյա քաղաքի համար։ Սա այն մոտեցումներից է, որը հաճախ օգտագործում են ոճաբանները՝ համատեղելով կոշտ, կառուցվածքային տարրերը և պարզ բազային հագուստը։

Աքսեսուարները ամբողջ կերպարը միավորում են։ Ժամացույցի մետաղական փայլը, բնորոշ ճարմանդով գոտին և պարզ պայուսակը չեն ծանրաբեռնում կերպարը, բայց ստեղծում են ամբողջականության զգացողություն։ Կերպարը նայում է վստահ, սակայն առանց իր կարգավիճակը «ապացուցելու» փորձի։
Ոճավորված գիշերազգեստ և նոր, հանգիստ մթնոլորտ

Մանեի կերպարը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել գիշերազգեստի ոճը։ Սա այլևս պարզապես «հագնելու և դուրս գալու» մոտեցում չէ, այլ մտածված բազմաշերտ լուծում։ Ազատ հավաքածուն ստեղծում է հիմքը՝ մեղմ, փափուկ, գրեթե անկշիռ զգացողությամբ։ Եվ այստեղ հայտնվում է հիմնական քայլը՝ կառուցվածքային պիջակը, որը հավաքում է ուրվագիծը և ավելացնում ուղղահայացություն։ Առանց դրա սա պարզապես հարմարավետություն կլիներ, իսկ դրա հետ արդեն՝ լիարժեք ոճային ձևավորում։

Հատուկ ուշադրություն է դարձված աքսեսուարներին։ Գլխարկը, արևային ակնոցներն ու սպորտային կոշիկները ներդաշնակորեն լրացնում են ժամանակակից քաղաքային ռիթմի տրամաբանությունը։ Այստեղ հստակ զգացվում է streetwear-ի և effortless էսթետիկայի ազդեցությունը՝ այն զգացողությունը, թե կերպարը ստեղծվել է ինքնաբերաբար, մինչդեռ իրականում այն մտածված ու ճշգրիտ կառուցված է մինչև վերջին մանրուքը։
Հանգիստ հիմք և մաքուր ձևաչափ

Լիզա Կարախանյանը ընտրում է առավել մաքուր և հանգիստ մոտեցում։ Լայն ջինսեր, պարզ պիջակ, մինիմալիստական պայուսակ՝ ոչ մի ավելորդ տարր, բայց ամեն ինչ իր ճիշտ տեղում։ Այս պահին սա ամենաարդիական ուղղություններից մեկն է՝ «լուռ» զգեստապահարան՝ առանց աղմկոտ դետալների։ Այստեղ ամենակարևորը համամասնություններն են․ ծավալուն ներքև, մի փոքր ազատ վերնամաս և հստակ ընդգծված ուսեր։

Դրա շնորհիվ ուրվագիծը ստացվում է ժամանակակից և հանգիստ։ Գունային լուծումը նույնպես աշխատում է նույն գաղափարի վրա՝ նեյտրալ երանգներ, առանց կտրուկ հակադրությունների։ Նման մոտեցումը հաճախ կապում են 90-ականների մինիմալիզմի հետ, որը կրկին դարձել է ոճաբանների համար կարևոր հիմք և ոգեշնչման աղբյուր։
Ոչ ձանձրալի միատոն

Իննա Դաբաղյանը ցույց է տալիս, թե ինչպես սև և մոխրագույն գունային համադրությունը կարող է համադրվել խորության և բազմաշերտ կառուցվածքի հետ։ Հակադիր հյուսվածքներն ու շերտավորումը կերպարին տալիս են ծավալ և արտահայտչականություն։

Կաշվե բաճկոնը ավելացնում է կոշտություն և բնավորություն, գոտկատեղին կապած փափուկ տրիկոտաժը՝ շարժում և դինամիկա, իսկ բարձր կոշիկները՝ երկարացնում են ուրվագիծը։ Ամբողջ կերպարը կառուցված է հակադրությունների վրա՝ փայլատ և հարթ, կոշտ և փափուկ նյութերի համադրությամբ։
Այս կերպարը ոգեշնչված է Balenciaga-ի էսթետիկայի ազդեցությամբ՝ մի փոքր չափազանցված ձևեր, հանգիստ նստվածք և «պատահականորեն իրար հաջորդող» կերպարների զգացողություն, որոնք իրականում ուշադիր մշակված են մինչև շերտավորման և հյուսվածքի մանրամասները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը